շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վրա

Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վրա

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ, ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար, Բաղրամյան պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա՝ տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը:

 

  • Կիսվել: