Բացվել է Մ-4-ի՝ Դիլիջանի թունելի մոտ ձնահյուսքի հետևանքով փակված ճանապարհը (տեսանյութ)
Ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատանքի շնորհիվ բացվել է Մ-4-ի՝ Դիլիջանի թունելի մոտ ձնահյուսքի հետեւանքով փակված ճանապարհը։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամիվ։
Հիշեցնենք, որ 2մ բարձրությամբ և 25մ երկարությամբ ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել էր ճանապարհի երթեւեկությունը։