ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱԺ պատգամավորը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը

ԱԺ պատգամավորը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 19-ին, ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Դեպքի վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու (Ռ․ Պ․) ինքնասպանության փորձը։

  • Կիսվել: