շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Մարտի 8-ի առթիվ պարգևատրվել են. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Մարտի 8-ի առթիվ պարգևատրվել են. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Կանանց միջազգային տոնի առթիվ պարգևավճարներ են ստացել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Մարտի 8-ի առթիվ խորհրդարանի կին պատգամավորներն ու կին աշխատողները պարգևատրվել են 70 հազար դրամի չափով։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում:

  • Կիսվել: