ԱԺ-ի մոտ լարված իրավիճակ է․ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ջուր շփեց պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմքին
Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներից մեկը ջուր լցրեց փողոցով անցնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի վրա։
Դրանից հետո իրավիճակը բավականին լարվեց ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել այն կնոջը, որը ջուր էր լցրել պատգամավորի վրա։ Ցուցարարները թույլ չտվեցին։