երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ական Վանիկ Օհանյանը

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ական Վանիկ Օհանյանը

Ազգային ժողովում, փակ և գաղտնի քվեարկության արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 64-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 64, «դեմ»՝ 0»,- ասաց Բաբայանը:

Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վանիկ Օհանյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

 

  • Կիսվել: