Ազգային ժողովը դռնփակ նիստում կքննարկի գերիների ճակատագրի հարցը
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քնննարկում իրականացնել:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ:
Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը. նրանք բոյկոտել են ԱԺ այսօրվա նիստը: