երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Ազդարարում ենք, որ ունենք աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի հաղթող ընկերություն. Ավինյան

Ազդարարում ենք, որ ունենք աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի հաղթող ընկերություն. Ավինյան

«Այսօր մենք ազդարարում ենք, որ ունենք հաղթող ընկերություն աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի արդյունքներում և հիմա այս ընկերության հետ պետք է մանրամասնեցնենք իրենց աշխատանքների ծավալները և համապատասխան համաձայնագրեր և պայմանագրեր նախապատրաստենք»,- ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ինքը շարունակում է բարդ գործընթաց մնալ, բայց կարծում ենք՝ հասել ենք մի որոշակի կետի, երբ կա բավարարում մեր պահանջների։ Ընկերությունների կոնսոցրցիում է՝ Չինական,  Արաբական և հայկական»,- ահյտեց Երևանի քաղաքապետը։

 Մինչ այդ քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար  Սիրարփի հայկազյանը, պատասխանելով ավագանու անդամի հարցին, տեղեկացրեց որ աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ էր հայտարարված, որի պահանջն է, որ ընկերությունը իր միջոցներով նախագծում և կառուցում է աղբի վերամշակման գործարան, փոխարենը Երևանի քաղաքապետարանը ամբողջ աղբը անհատույց տալիս գործարանին և  երկու դիմողներից մեկը հաղթող է ճանաչվել։

  • Կիսվել: