ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում են ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել․ Մհեր Մկրտչյան

Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում են ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է իշխանության, մտավորականության, դիվանագետների, ժողովրդի  մասին։

«Մտավորականների ու ազգի «մեծերի» լռության պատճառը գիտեմ` իրենց տեսակը: Եթե ճիշտը` 30 տարի աճեցրած, ջրած տեսակը: Ու թող անկախ Հայաստանի ոչ մի իշխանություն չասի, որ հենց այդ տեսակի հետ «խաղալը» իրենց դուր չի եկել: Նրանց հարցեր չունեմ:

Նիկոլի ֆանատներին հարցեր չունեմ` իրենց տեսակն էլ հանելուկ չի:

Դիվանագետներին հարցեր չունեմ, որ էս նվաստացումից հետո շարունակում են աշխատել (դրա տակ)` դե տենց մարդկանցից ա բաղկացած ԱԳՆ-ն: Փողը, փողը, փողը...

Դե քննիչներ, բերետավորներ, գեներալուհիներ` փողը, փողը, փողը...

Ստացվում ա՝ ոչ մեկին տալու հարց չունեմ... Ու իմ նման շատ շատերը:

Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգևորելու ուժ ու ունակություն չունի,  բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել։

Այդպես չի լինում` ազգին կա՛մ խաբում են, կա՛մ օրինակ ծառայում:

Տվեք մարդկանց իրական (ոչ կեղծ) էմոցիա` կստանաք Ձեր մեջքին կանգնած ԱԶԳ: Այ էն ազգը, որ էսօր գիշեր ցերեկ բարի գործեր ա անում», - գրել է նա։

  • Կիսվել: