շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մհեր Մկրտչյանին անվանել են Ֆրունզ ի պատիվ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հայտնի մասնակցի

Մհեր Մկրտչյանին անվանել են Ֆրունզ ի պատիվ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հայտնի մասնակցի

Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես՝ լացում:  Երբ մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ... 

Այսօր՝ հուլիսին չորսին,  նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկի) ծննդյան օրնէ, նա կդառնար 93 տարեկան: Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թ.-ին Գյումրիում:  

Նա խաղացել է բազմաթիվ ֆիլմերում ու կերտել հետաքրքիր ու ինքնատիպ կերպարներ.  «Մեր մանկության տանգոն» (Ռուբեն), «Հին օրերի երգը» (Նիկոլ), «Նվագախմբի տղաները»  (Արսեն), «Եռանկյունի» (Գասպար):

Մհեր Մկրտչյանը խաղացել է նաև «01 99», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա» և այլ  ֆիլմերում: Մեծ դերասանը նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները» ֆիլմերում, որոնցում նրա դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը՝ Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հայտնի մասնակից Միխայիլ Ֆրունզեի։ Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան։ Փոքր հասակում կրել է «Քիթ» մականունը։

Մեծ դերասանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին։ 

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»,- ասել է «ուրախ ու տխուր մարդը»: 

  • Կիսվել: