չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Այսօր պայթյունի արդյունքում տուժած տղամարդը միացված է արհեստական շնչառության սարքին

Այսօր պայթյունի արդյունքում տուժած տղամարդը միացված է արհեստական շնչառության սարքին

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի վերջին տվյալներով Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունի վայրից երկու քաղաքացի է հոսպիտալացվել, որոնք գտնվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Դեպքի վայրում հերթապահում է շտապօգնության 3 ավտոմեքենա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին:

Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

Ինչպես ավելի վաղ հայնտել էինք,  այսօր առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցում պայթյուն է որոտացել, դեպքի վայր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս նշել է, որ պայթյունից տուժած բնակիչներին կապահովվեն ժամանակավոր կացարաններով։

Հավելենք նաև, որ փրկարարները այս պահին փորձում են փլատակների տաից դուրս բերել ևս մեկ քաղաքացու։

  • Կիսվել: