ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Այսօր Նուբարաշենի աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում. Ավինյան (տեսանյութ)

Այսօր Նուբարաշենի աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում. Ավինյան (տեսանյութ)

Նուբարաշենի աղբավայրում դեռևս նախորդ տարի շատ ինտենսիվ հրդեհներ էին տեղի ունենում:
Ինչպես հիշում եք հանձնարարեցի որոշակի փոփոխություններ իրականացնել աղբավայրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
՛՛Աղբավայրում՝
 
տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ,
 
ողջ տարածքը ցանկապատվել է,
 
⁠արդիականացվել և կահավորվել է պահակակետը,
 
⁠անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ և շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ:
 
Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։
 
Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:
 
Այս միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը ու հնարավորություն կտան կենտրոնանալ աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: