երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի  և Արցախի ազգային հերոս, հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ 

Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։  1991-ին եկել է Հայաստան արցախյան ազատամարտին մասնակցելու համար։

Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Իջևանի, Ճամբարակի, Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:

Նրա ղեկավարած ամենապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, որտեղ իրապես փայլել է Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։

1992թ.-ից ստանձնել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։

Մոնթեն զոհվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

  • Կիսվել: