Այսօր ախալցխացիները նշում են քաղաքի օրը
Այսօր նոր ախալցխացիները նշում են քաղաքի օրը, տարեթիվը տարբեր միջոցառումներով նշվում է 2002 թվականից, գրում է akhaltskha.net-ը:
Ամսաթվի կապակցությամբ Ախալցխայի, այսպես կոչված, Ռաբաթի ամրոցի տարածքում առավոտյան անցկացվել են տարբեր միջոցառումներ, սպորտային մրցույթներ, տեղի նկարիչների աշխատանքների ցուցահանդես։
Միջոցառման համար Ախալցխայի քաղաքապետարանը վճարել է մինչև 27 հազար լարի։