Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք, սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։ Այս մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։
Նա հավելել է պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստվելու կարևորությունը։