չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Այս շաբաթ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Այս շաբաթ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Այս շաբաթ Երևանում Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը: Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից՝ ըստ վարչական կենտրոնների ներկայացնելով իրավիճակը.

Այսպես՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ սեպտեմբերի 7-ին և 8-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 6-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-8-ը:

 Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: 

  • Կիսվել: