շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ. Ստոլտենբերգ

Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ. Ստոլտենբերգ

Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության էլ ավելի շատ համակարգեր, հատկապես՝ Patriot։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ԵՄ պաշտպանության նախարարների հետ կքննարկենք Ուկրաինային աջակցելու հարցը, մեզ անհրաժեշտ է ավելի ու ավելի ինտենսիվ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված, ներառյալ ամենաժամանակակից Patriot-ը, սակայն նրանց ավելին է պետք»:

Ստոլտենբերգը հավելել է, որ քննարկման մասնակիցները կխոսեն նաեւ զինամթերքի մատակարարման ավելացման և սեփական պաշտպանական արդյունաբերական կարողությունների հզորությունների մեծացման մասին։

  • Կիսվել: