Այս պահին կալանավորված կամ ձերբակալված են Սյունիքի մի շարք համայնքապետեր
Այս պահին կալանավորված կամ ձերբակալված են Սյունիքի մի շարք համայնքապետեր․
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան- ընտրակաշառք տալու կասկածանքով- 2 ամսով կալանավորված է։
Մեղրիի՝ արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյան- մեղադրվում է ՔՕ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով- 2 ամսով կալանավորված է։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան- մեղադրվում է մի քանի հոդվածներով՝ խարդախություն, ընտրակաշառք․․․- 2 ամսով կալանավորված է։
Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան- մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար- ձերբակալված է։
Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյան- մեղադրվում է ընտրակաշառք տալու և ստանալու մեջ- 2 ամսով կալանավորված է։
Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյան- մեղադրվում է ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու մեջ-կալանավորված է։