Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել. վարչապետ
Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Վիրտուալ երթը խորհրդանշում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։ Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին. 1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք, 00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք: Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն, - Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու՛՛։
Վարչապետը հիշեցրել է, որ հաղորդագրությունների ընդունումը շարունակվելու է մինչեւ լուսաբաց։


