հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Այս գիշեր հետախուզման մեջ գտնվող Lexus-ը փորձել է ճողոպրել, բայց «Կինո հայրենիք»-ի մոտ հայտնվել է պարեկների թակարդում

Այս գիշեր հետախուզման մեջ գտնվող Lexus-ը փորձել է ճողոպրել, բայց «Կինո հայրենիք»-ի մոտ հայտնվել է պարեկների թակարդում

Երեւանում, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 03։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Lexus մակնիշի ավտոմեքենան հետախուզման մեջ է գտնվում, և այն Արցախի փողոցի ուղղությամբ է ընթանում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նկատում են նշված ավտոմեքենան և փորձում են կանգնեցնել, սակայն վարորդը մի քանի անգամ չի ենթարկվում ոստիկանների «Կանգ առ» հրահանգներին ու քանի որ ավտոմեքենան հետախուզման մեջ էր, ոստիկանները հետապնդում են նրան։ 

Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի խաչմերուկում Lexus-ը շարունակում է մեծ արագությամբ դիմել փախուստի ու «Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ավտոմեքենային, ինչի հետևանքով ոչ միան վնասվում է առջևի թափարգելի աջ հատվածը, այլև ավտոմեքենայի սրահի պաշտպանիչ բարձիկներն են բացվում։

Lexus-ը դուրս է գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում մայթին՝ երկաթյա սյան մոտ։ Պարեկները բերման են ենթարկում այդ քաղաքացուն։ 

Կայքի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Յուրի Վարպետյանն է։ 

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Lexus-ը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդ Յու. Վարպետյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նշված ավտոմեքենան հետախուզման մեջ էր ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։

  • Կիսվել: