կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այգեստան թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Այգեստան թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Երևանի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցում, նախնական տվյալներով, ալկոհոլի ազդեցության տակ հունիսի 21-ին կրակոցներ արձակա 42-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

«Հունիսի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ էին ստացվել։ Ահազանգողները հայտնում էին, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին Այգեստան, որտեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։ Պարզվեց՝ կրակոցները հնչել էին 9-րդ փողոցում։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին»- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շուտով հայտնի է դարձել, որ 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակիչներից մեկը, նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ, իր բնակարանից կրակոցներ է արձակել։

«42-ամյա տղամարդը դուռը չէր բացում։ Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք իրականացրին, ինչը ժամեր անց արդյունք տվեց։ Արդեն հունիսի լույս 22-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց «Սայգա» մոդելի ակոսափող հրազենը, որը հաշվառված է բերման ենթարկվածի անվամբ։ Խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 

  • Կիսվել: