շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը դարձել է արյան դոնոր

Անահիտ Ավանեսյանը դարձել է արյան դոնոր

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր:

«Հարկ է նշել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքագրվող արյան քանակը: 2020 թվականին արյունատվության ցուցանիշը հասել է 25 հազարի: Սակայն պետք է նշել, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում արյունատվության կարիք կա:

Առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ արյան դոնոր դառնալու և արյունատվության այսօրինակը կարող է վարակիչ լինել»,-հայտնում է առողջապահության նախարարությունը:

  • Կիսվել: