երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա վարորդը 01-ով բախվել է գազալցակայանի բետոնե պատին

Ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա վարորդը 01-ով բախվել է գազալցակայանի բետոնե պատին

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը, ժամը 22։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մարատ Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ձախակողմյան հատվածում գործող գազալցակայանի բետոնե պատնեշին։

Վթարի հետևանքով վարորդ Մ․ Մարգարյանը, նրա ուղևորներ՝ 26-ամյա Փնջիկ Գրիգորյանն ու 4-ամյա Շահեն Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։  Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են՝ ամուսինը, կինը և նրանց երեխան:

  • Կիսվել: