երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Ավտովթար Կոտայքի մարզում․ Բալահովիտում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Ուրալ»-ն ու «Volkswagen»-ը․ կա վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում․ Բալահովիտում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Ուրալ»-ն ու «Volkswagen»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտապանության նախարարության ռազմական ոստիկանության Կոտայքի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ «Ուրալ»-ը հաշվառված է ՀՀ Պաշպանության նախարարության հաշվեկշռում:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: