երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. Ժողինստիտուտի խաչմերուկում բախվել են Nissan Altima-ն ու Hyundai Elantra-ն

Ավտովթար Երևանում. Ժողինստիտուտի խաչմերուկում բախվել են Nissan Altima-ն ու Hyundai Elantra-ն

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 18:00-ի սահմաններում, Նալբանդյան փողոցում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի խաչմերուկում բախվել են Վիկտորյա Եղիազարյանի վարած Nissan Altima և Արթուր Մկրտչյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:   Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում:  

Մինչ բժիշկների ժամանումը վարորդներին օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի, պարեկներ Տիգրան Հարությունյանի, Գուրգեն Դանիելյանի և Ստեփան Գրիգորյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:  

  • Կիսվել: