ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
 Ավտովթար Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ավտովթար Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ՎԱԶ-2110» (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1980 թ.) եւ «Lada Priora» (վարորդ՝ Համլետ Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արման Խ.-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

  • Կիսվել: