շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավտովթար՝ Արարատի մարզում․ Lexus GX470-ը Զոդի կամրջից ցած է ընկել, կան վիրավորներ

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Lexus GX470-ը Զոդի կամրջից ցած է ընկել, կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Բուդաղյանը իր վարած Lexus GX470 ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել կամրջից ներքև։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Բուդաղյանն ու նրա ուղևոր 19-ամյա Ս. Բուդաղյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Հայկ Մեծոյանն ու ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Մելքոնյանը։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: