հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավտովթար Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է վթարի վայրում ծառայություն կատարող ՃՈ Toyota-ի հետնամասի մեջ, ապա բախվել երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր

Ավտովթար Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է վթարի վայրում ծառայություն կատարող ՃՈ Toyota-ի հետնամասի մեջ, ապա բախվել երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Բորիս Ջ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սահակ Ա.-ին ամրակցված ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հաշվեկշռում հաշվառված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սահակ Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Ղազարյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն, որը հաշվառված է ՃՈ հաշվեկշռում, մեկ այլ վթարի վայրում ծառայություն կատարելիս է եղել, երբ BMW-ն բախվել է Toyota-ին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: