երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դավիթ Բեկի փողոցում բախվել են Infiniti-ն և կանչով հրդեհի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան. կա վիրավոր

Դավիթ Բեկի փողոցում բախվել են Infiniti-ն և կանչով հրդեհի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան. կա վիրավոր

Փետրվարի 4-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում (մոտ 40 քմ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ս. Պ.-ն (ծնված 1948 թ․) և Մ. Ա.-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Պ.-ինը՝ կայուն ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16:33-ին: Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և ավտոպահեստամասեր։

  • Կիսվել: