ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար. Առինջում գազամատակարարումը դադարեցվել է

Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար. Առինջում գազամատակարարումը դադարեցվել է

Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի 17-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների, Պ․ Սևակ թաղամասի 1-ից 6-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

  • Կիսվել: