Ավինյանը լուսանկար է հրապարակել, որը, հավանաբար, կառավարության շենքի հրդեհից է
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել, ամենայն հավանականությամբ, կառավարութան շենքի հրդեհից:
՛՛Բոլոր առումներով արտակարգ...՛՛,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր. ՛՛Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 19-ին ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին՛՛:


