Ավիատոմսերը թանկանում են ավտոմատ համակարգի` Softwere-ի միջոցով. մարդկային գործոնը բացակայում է
Այսօր Ռուսաստանում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին նկատվել է Մոսկվա-Երեւան ավիատոմսերի զգալի թանկացում, ինչը համացանցում քննարկման, անհիմն մեղադրանքների պատճառ է դարձել. օգտատերերը գների բարձրացրման հարցում մեղադրում են ավիաընկերություններին։
Նշենք, որ իրավիճակից կախված գնագոյացման հարցում մարդկային գործոնը բացակայում է։ Գները որոշվում են Softwere համակարգի միջոցով ավտոմատ ձեւով, որն անալիզ անելով իրավիճակները' սահմանում է գները։ Տվյալ դեպքում հաշվի առնելով ուղղության պահանջարկը, համակարգը ավտոմատ ձեւով բարձրացրել է գները։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք Մոսկվա-Երևան ավիատոմսերի կտրուկ գնաճի մասին: