շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արա Չալաբյանն ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից

Արա Չալաբյանն ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից

Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արա Չալաբյանը։

«Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»,-գրել է նա:

  • Կիսվել: