կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավարտվել են Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հիմնանորոգման  աշխատանքները

Ավարտվել են Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հիմնանորոգման աշխատանքները

Հունիսի 20-ին ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Դ․ Սարգսյանը Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ա․ Կիրակոսյանի, թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Ա․ Լալայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սևանի փողոցի 124 հասցեում գտնվող Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հիմնանորոգված շենքում։
 
Ամբողջությամբ վերանորոգվել են մոտ 650 քմ մակերեսով երկհարկանի շենքը և տանիքը։
Իրականացվել են շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ․ ձևափոխվել և վերակառուցվել են հանգստի սենյակները, խոհանոցը, հանդերձարանները, ավտոկայանտեղին։
Վերանորոգման աշխատանքներից հետո հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքն ամբողջությամբ գազաֆիկացվել է և ապահովվել կենտրոնացված ջեռուցման համակարգով։
 
Ջոկատի հիմնանորգված շենքում ստեղծվել են անձնակազմի համար աշխատանքային և կենսաապահովման անհրաժեշտ բոլոր պայմանները․ բարելավվել են կոմունալ բոլոր հարմարությունները, խոհանոցը համալրվել է համապատասխան գույքով։ Հիշեցնենք, որ շինաշխատանքները մեկնարկել էին 2022 թվականի նոյեմբեր ամսից՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ։
 
Հիմնանորոգված շենքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին, որը հնարավորություն է ստեղծում պաշաճ մակարդակով կազմակերպել ծառայությունը։
 

  • Կիսվել: