երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը:

Այն կսպասարկի հիմնականում Երևանի բնակչությանը` տրամադրելով մասնագիտացված բուժօգնություն:

Բաժանմունքում, արտահիվանդանոցային պայմաններում, այցելուները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները, կստանան խորհրդատվություն և բուժում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը.

«Ինձ համար կարևոր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար պատշաճ պայմանների ապահովումը, բուժանձնակազմի մասնագիտական զարգացումը, թվայնացումը, բուժծառայությունների որակը: Ես բացառելու եմ չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը և ակնկալում եմ, որ մեկ տարվա մեջ կենտրոնում կունենանք միանման պայմաններ»,-նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը, տնօրեն Արա Երեմյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել կենտրոնում. նրան ներկայացվել են ծառայություններն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:

Կառավարության աջակցությամբ բաժանմունքների վերանորոգումն ու վերազինումը կլինի փուլ առ փուլ։

Տարեսկզբից գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված վերանորոգված բաժանմունքը:

  • Կիսվել: