Ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են
Երևանի քաղաքապետ Հյակ Մարությանն օգոստոսի 3-ին ստորագրել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն։
Հռիփսիմե Հունանյանն այժմ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։