կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի հերթական դրվագը (տեսանյութ)

Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի հերթական դրվագը (տեսանյութ)

Հունվարի 24-ին Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Օշական գյուղի 43-ամյա մի բնակիչ պահում, օգտագործում և իրացնում է կանեփ տեսակի թմրամիջոցներ: Նույն օրը իր տան մոտ 43-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Ըստ նրա` կանեփն ինքն էր աճեցրել` անձամբ օգտագործելու համար:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:

Նույն օրը, վարույթի շրջանակներում, տղամարդու տանն ու օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի սերմեր, բույսեր ու ճյուղեր, նաև մոտ

44 գրամ կանեփանման զանգված:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: