Աշխատանքի գնացողը պիտի ունենա համապատասխան վայրում աշխատելու մասին փաստաթուղթ. պարետ
Մոտ երևի թե 2 օրից աշխատանքի գնացող անձնինք պետք է ունենան փաստաթուղթ, որը կվկայի, որ պետք է գնան այսինչ տեղը աշխատանքի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պարետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ դա պետք է տրվի համապատասխան տնտեսվարողի կողմից. «Ունենալու ենք նման հավելյալ միջոցառումներ, որոնք խստացնելու են մարդկանց տեղարժման սահմանափակումները»:


