ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
CNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից С-400-ների վերավաճառքի մասին

CNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից С-400-ների վերավաճառքի մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուրբաթ կարող է հայտարարել 2017 թվականին Ռուսաստանից մատակարարված С-400 զենիթահրթիռային համակարգերը երրորդ երկրի վերավաճառելու մասին։ Այս մասին հայտնել է CNN Türk հեռուստաալիքը։

Իշխանամետ Hürriyet թերթը հայտնել է, որ իր ունեցած տվյալներով՝ С-400-ները կվերավաճառվեն Պարսից ծոցի երկրներից մեկին, ամենայն հավանականությամբ՝ ԱՄԷ-ին կամ Կատարին։

Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից գնել էր С-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն՝ 2,5 մլրդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմի մեջ) հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրն իրականացվել է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև С-400 գնդային հավաքակազմի մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան հանվել էր ԱՄՆ F-35 կործանիչների ստեղծման ծրագրից։

  • Կիսվել: