կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարն ազատման դիմում է ներկայացրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարն ազատման դիմում է ներկայացրել

Սոնա Մարտիրոսյանը ազատման դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին Մարտիրոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է. ՛՛Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համար: Ինձ համար դա շատ կարևոր է:

Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար:

Ու ամենամեծ շնորհակալությունը Զարուհի Բաթոյանին, որի հետ աշխատանքը և ընկերությունը մեծ փորձ ու պատիվ է ինձ համար: Լավ եղեք՛՛:

  • Կիսվել: