կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
«Աշխատանքային իրավիճակ է». Սանոսյանը՝ Քյարամյան-Աղազարյան սկանդալային միջադեպի մասին

«Աշխատանքային իրավիճակ է». Սանոսյանը՝ Քյարամյան-Աղազարյան սկանդալային միջադեպի մասին

Աշխատանքային իրավիճակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի ուժայինների և պատգամավորների մինչև միջադեպը:

Դիտարկմանը, թե արդյո՞ք կարելի է աշխատանքային որակել, երբ միմյանց կոմպրոմատներով սպառնում են ու վիրավորում՝ Սանոսյանը նշեց, որ ավելին չի կարող ասել. «Մասնակից չեմ եղել»։

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ։ Նրանք վիրավորեցին միմյանց եւ քիչ էր մնում բանը հասնի բռունցքների:

  • Կիսվել: