Աշխատանք «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Պահպանության բաժնի նոր կազմավորվող հատուկ ստորաբաժանման թափուր հաստիքները համալրելու նպատակով իրականացվում է հայտերի հավաքագրում: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
՛՛ Թափուր հաստիքի անվանումը` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Պահպանության բաժնի ավագ տեսուչ (24 թափուր հաստիք):
Սահմանված պահանջները`
• Առնվազն միջնակարգ կրթություն (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն),
• Տարիքը` մինչև 35 տարեկան,
• Պարտադիր զինվորական ծառայության կամ դրան հավասարեցված ծառայության առկայություն,
• Ֆիզիկական պատրաստվածություն, մասնավորապես` լող և վազք,
• Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն,
• Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն,
• Թիմային աշխատանքի ունակություն:
Ինքնակենսագրականները ներկայացնել առձեռն ՙՙՍևան՚՚ ազգային պարկ՚՚ ՊՈԱԿ-ի գրասենյակ (ք. Սևան, Կարմիր բանակի 56) կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագիր բաժնում նշելով` Պահպանության բաժնի ավագ տեսուչ:
Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 20, ժամը 15:00:
Հարցազրույցը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը՝ 12:00:
Աշխատանքը` հերթափոխային է (3/1),
Աշխատավարձի չափը` 246,500 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:


