ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը դատապարտել է Գազայի հատվածին իսրայելական հարվածների սաստկացումը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն արձանագրել է հուլիսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով առնվազն 57 պաղեստինցու մահը: Ինչպես հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Թամին Ալ-Խիթանը՝ նրանցից վեցը երեխաներ են:
«Վերջին օրերին իսրայելցի զինվորականները ակտիվացրել են հարվածները Գազայի հատվածին, ինչը հանգեցրել է տասնյակ պաղեստինցիների զոհվելուն և վիրավորվելուն»,-ասել է Թամին Ալ-Խիթանը:
Նա նաև հավելել է. «Գազայի հատվածում հրադադարի հայտարարումից ինն ամիս անց պաղեստինցիների համար նախկինի պես ոչ մի անվտանգ վայր չկա»:
Թամին Ալ-Խիթանն ընդգծել է, որ քաղաքացիական բնակչության զոհվելը լուրջ մտահոգություն է առաջացնում ռազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների հնարավոր կատարման կապակցությամբ:
Ըստ Ալ-Խիթանի՝ նշված ժամանակահատվածում զոհվածներից «երեսունչորս մարդ սպանվել է Իսրայելի սահմանած «դեղին գծից» հեռու»:
Նա նշել է նաև, որ այդ գիծը մշտապես տեղաշարժվում է՝ «կյանքի համար մշտական սպառնալիք ստեղծելով, քանի որ իսրայելցի զինվորականները, դատելով ամեն ինչից, կանոնավոր կերպով կրակ են բացում պաղեստինցիների վրա միայն այդ գոտու մոտակայքում գտնվելու համար, ինչը մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»:



