կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են Ազգային ժողով

Աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են Ազգային ժողով

Փետրվարի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Ազգային ժողովում նրանք ծանոթացել են օրենսդիր մարմնի գործունեությանը, նիստերի դահլիճի օթյակից հետևել են հերթական նիստի աշխատանքներին, եղել են խորհրդարանի գրադարանում և թանգարանում:

Աշակերտների հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանը և Հռիփսիմե Հունանյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:

Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է պետական կառավարման մոդելի տեսակները և այդ համատեքստում անդրադարձել է մեր երկրի՝ խորհրդարանական կառավարման մոդելին: Նա անդրադարձել է նաև խորհրդարանական դիվանագիտության այն կառույցներին ու հարթակներին, որտեղ ներկայացվում են Հայաստանի շահերը:

Ալխաս Ղազարյանը կարևորել է ընդդիմության հետ միասնական համագործակցության դրական կողմերը՝ ի նպաստ հասարակության:

Այն հարցին, թե Հայաստանում տարիների ընթացքում վերացվում են ճարտարապետական կոթողներ համարվող շինությունները, Հռիփսիմե Հունանյանը հավաստիացրել է, որ արվում է հնարավորինս՝ դրանք պահպանելու համար:

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հարցերին:

Այցի ավարտին հյուրերը լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում:

  • Կիսվել: