հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ասացին՝ զբաղվել եմ ինքնիրավչությամբ. «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն

Ասացին՝ զբաղվել եմ ինքնիրավչությամբ. «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն Արամ Հակոբյանն ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ինքնիրավչությամբ զբաղվելու կասկածով: «Ասացին՝ զբաղվել եմ ինքնիրավչությամբ»,-նշեց նա:

Հակոբյանն ասաց, որ չկա այնպիսի գործողություն՝ պաշտոնից բխող, որ ինքը չի կատարել. «Ուղղակի կան մարդիկ, որ կարծում եմ, որի ինչ-որ բան չեմ արել, որի հետ համաձայն չեմ»:

Հարցին, թե ովքեր են այդ մարդիկ՝ Հակոբյանը պատասխանեց. «Բերբերյան էր ազգանունը: Մեզ ներկայացրել են որպես տնօրեն, որի հետ ես համաձայն չեմ եղել, ասել են՝ զբաղվում եմ ինքնիրավչությամբ, ու եկել ենք այստեղ»:

Նա նշեց, որ այսօր շփվել է նոր տնօրենի հետ, սակայն ոչ մի բան չի կարող ասել:

Հակոբյանը նաև հիմնազուրկ համարեց նախորդ տնօրենին պաշտոնից ազատելը, նշեց, որ այդ առնչությամբ հայտնել է իր անհամաձայնությունը նոր նշանակված պաշտոնակատարին:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման էր ենթարկվել: Աշխատակիցները հավաքվել էին ոստիկանության դիմաց:

Նշենք, որ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Այժմ նախարարի հրամանով կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արթուր Բերբերյանը: Մինչ այդ նա պաշտոնավարում էր Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում (Նարկոլոգիական կենտրոն)՝ որպես փոխտնօրեն:

Նշենք նաև, որ Արեն Թորոսյանը որոշել էր լուծարել այդ կենտրոնը  և միավորել Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի հետ, ինչին խիստ դեմ էին արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը և անձնակազմը:

  • Կիսվել: