Արթուր Վանեցյանն Արթուր Վանեցյան դարձավ հեղափոխությունից հետո. Հրաչ Հակոբյան
Ես չեմ տեսնում, որ Արթուր Վանեցյանը փորձում է ձևավորել ընդդիմություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։
Նրա կարծիքով, Վանեցյանը փորձում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնել: «Բնականաբար, նա դա փորձում է անել ոչ իշխանական դաշտում: Ես կարծում եմ, որ նա չի կարող ռեալ ընդդիմադիր բևեռ ձևավորել, քանի որ Արթուր Վանեցյանն Արթուր Վանեցյան դարձավ հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց ԱԱԾ պետ ու մի քանի աղմկահարույց գործեր բացահայտեց»,- ընդգծեց Հրաչ Հակոբյանը։
Պատգամավորի խոքով՝ ժողովուրդը մի պահ ոգևորված էր Վանեցյանով, սակայն հիմա հակառակ պատկերն են տեսնում. «Ժողովորդը հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել: Հիմա նա այն փառքն ու պատիվը չի վայելում, ինչը վայելում էր իր պաշտոնավարման ընթացքում»։