ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանով

Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լեգենդար բևեռախույզ, Դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանով։

Շքանշանը հայազգի գիտնականին հանձնվել է Կրեմլում տեղի ունեցած Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ:

Արթուր Չիլինգարովը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին վստահության համար. «Ես մնում եմ գործող բեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լինի մեծ ծովային արկտիկական տերություն»։

Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի Երկու բևեռներում:

 

  • Կիսվել: