չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արթիկում մի կին 10-ամյա դստերն ուղարկել է գողության․ տեղի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Արթիկում մի կին 10-ամյա դստերն ուղարկել է գողության․ տեղի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հունիսի 27-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել մի հանրախանութի փոխտնօրեն: Ըստ նրա` ժամեր առաջ հանրախանութի դրամարկղից գողացել էին մոտ 400 հազար դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, ուսումնասիրվեց տարածքը, առաջ քաշվեցին վարկածներ: Բաժնի ծառայողները հաղորդումից 45 րոպե անց, գողություն կատարելու կասկածանքով, բաժին հրավիրեցին Արթիկի 32-ամյա մի բնակչուհու: Նա խոստովանեց ու պատմեց հետևյալը:

Հանրախանութում նկատելով, որ դրամարկղի դարակը բաց է, իր 10-ամյա դստերն ուղղորդել էր գողության: Բացատրելով, թե ինչ պետք է անի, ինքը խանութից դուրս էր եկել ու սպասել, աղջնակն էլ այդ ընթացքում դրամարկղից թռցրել էր մոտ 70 հազար դրամ ու միացել մորը:

Մայրը ներկայացրել է գումարի մի մասը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հանրախանութի աշխատակիցներն էլ պետք է պարզեն, թե 70 հազարի գողությունից հետո դրամարկղի պակասորդը ինչպես կազմեց մոտ 400 հազար դրամ: Այս խրթին հարցը, ինչպես և դեպքի մյուս հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: