երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Արտաշատի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Արտաշատի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Համայնքային ոստիկանները հոկտեմբերի 28-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գործող շուկայի՝ արտաշատցի 38-ամյա տղամարդու տաղավարում հայտնաբերել են 1810 տուփ առանց ակցիզային դրամանիշнերի տարբեր տեսակի ծխախոտներ:
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։

  • Կիսվել: