ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
 Արտառոց ավտովթար Արարատի մարզում. Opel Zafira-ն Opel Omega-ին մխրճել է տիրոջ ավտոտնակի մեջ, կան վիրավորներ

Արտառոց ավտովթար Արարատի մարզում. Opel Zafira-ն Opel Omega-ին մխրճել է տիրոջ ավտոտնակի մեջ, կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:40-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 36 QG 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վերին Արտաշատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բնակչի տան դիմաց կայանված Opel Omega մակնիշի 38 DO 008 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel Omega-ն առաջ է ընթացել, կոտրել մեքենայի տիրոջ տան երկաթե դարպասները և մխրճվել ավտոտնակի մեջ: Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Հարությունն Թորոսյանն ու տեսուչ Գեղամ Մովսիսյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու տանտերերը, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: